Պետք է մերժել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնագիր նախաստորագրելու Ալիևի առաջարկը

Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է, սակայն Ալիևը կարող է նաև ամեն ինչ անել՝ խուսափելու համար դրա ստորագրումից, գոնե մինչև աշուն։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե Միացյալ նահանգները ինչքան ճնշում կգործադրի Ալիևի վրա։ Մենք արդեն ունենք նախադեպ, երբ ԱՄՆ ճնշումով Ադրբեջանը սահմանազատման հարցում գնաց փոխզիջումների ու ընդունեց Ալմա Աթիի հռչակագիրը որպես հիմք ընդունել։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Հրայր Մանուկյանը։ Միաժամանակ՝ հնարավոր է նաև, որ Միացյալ նահանգները չգնա ճնշումներ գործադրելու ուղով, թողնի ինքնուրույն Ադրբեջանին և Հայաստանին, որի դեպքում Ալիևը կարողանա խուսափել խաղաղության պայմանագրի ստորագրումից։

 

Մանուկյանի կարծիքով շատ բան է կախված ԱՄՆ ընտրություններից։ Միաժամանակ՝ Եվրոպայում՝ մասնավորապես Ֆրանսիայում ընտրությունների արդյունքները չեն ազդի հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա։ «Միացյալ նահանգների դեպքում վիճակն ավելի անկանխատեսելի է, եթե Թրամփը ընտրվի։ Չնայած, կարծում եմ, միևնույնն է նա չի կարողանա շատ փոխել ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսը»։


Ալիևի առաջարկը՝  նախաստորագրել հիմնական սկզբունքների շուրջ ինչ-որ համաձայնագիր, ըստ Մանուկյանի, պետք է մերժել, քանի որ դա Միացյալ նահանգների ընտրություններից առաջ դեմոկրատներին ինչ-որ բան տալու համար է ու խուսափելու՝ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհ։  

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան